Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ցավ

10 հետաքրքիր փաստ ցավի մասին. 1in.am

10 հետաքրքիր փաստ ցավի մասին. 1in.am

Նույնիսկ առողջ մարդկանց մոտ օրական լինում է ցավի 100 ազդանշան: Այն կարող է լինել ընկճախտի նշան, կարող է նաև լինել կյանքը փրկող ազդանշան՝ հայտնում է healthyliving.com.ua-ն:

1. Գիտնականները հաշվել են, որ յուրաքանչյուր մարդ օրական զգում է ցավի ավելի քան 100 նոպա: Սակայն ուղեղը ոչ բոլորն է գրանցում, քանի որ ուղեղում կա «ցավի կենտրոն», ինչը ղեկավարում է նեյրոնների ազդանշանները և բաժանում վտանգավորի և ոչ վտանգավորի: Երբեմն այդ կենտրոնը «կոտրվում է», և մարդը կարող է հենց այնպես ցավ զգալ:

2. Աշխարհում գոյություն ունի 500-700 մարդ, ովքեր ընդհանրապես ցավ չեն զգում: Նրանք հազվագյուտ հիվանդության զոհեր են, որի դեպքում վերանում է նյարդային վերջույթների զգայունությունը: Հիվանդությունը կարող է լինել գենետիկական կամ ուղեղի վնասվածքի հետևանք: Այդպիսի մարդիկ ապրում են ամենաշատը 40 տարի, քանի որ ցավ չզգալու արդյունքում օրգանիզմը թուլացնում է:

3. Մեր գլխուղեղն ընդունում է ցանկացած ցավի ազդանշան, սակայն ինքը չավ չի զգում, քանի որ չունի ցավի նյարդային ընկալիչներ:

4. Հոգեկան ցավը կարող է լինել ընկճախտի միակ նշանը: Մարդուն թվում է, որ ցավում է ամեն ինչը, մեկ՝ գլուխը, մեկ՝ սիրտը և այլն: Սակայն հետազոտության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվում:

5. Օրգանիզմն ունի ցավի հիշողություն: Եթե մարդը զրկվում է ոտքից կամ ձեռքից, ուղեղը «փնտրում է» կորցրած մասը՝ այն գրգռելով գոյություն չունեցող նյարդային վերջույթներով:

6. Թույլ սեռը ցավն ավելի հեշտ է տանում, քան ուժեղը: Կանացի սեռական հորմոններն ունեն բնական անալգետիկ հատկություն: Տղամարդկանց մոտ ցավի գլխավոր կարգավորիչը սթրեսի հորմոն ադրենալինն է:

7. Ցավը մեղմել կարելի է կծու պղպեղի օգնությամբ: Հենց նրա մեջ են գիտնականները հայտնաբերել կապսիացին, որն անվանում են ցավերի ազդակների արգելիչ: Դա կա նաև ծովաբողկի և մանանեխի մեջ:

8. Կան մթերքներ, որոնք գրգռում են նյարդերը: Գլխացավ կարող են առաջացնել հին պանիրը, ապխտած միսը, քացախը, շոկոլադը, նատրիումի գլուտամատ պարունակող ցանկացած մթերք (լուծվող ապուր, պահածոներ, երշիկ):

9. Կարելի˚ է արդյոք ուրիշի ցավը վերցնել իր վրա: Կարելի է: Ճիշտ է՝ դրանով մյուսի վիճակը չի թեթևանա, իսկ Ձեզ մոտ ցավ կզգա նույն այն տեղը, որը ցավում է մյուսի մոտ, ավելին՝ հաճախ հայելային ձևով:

10. Քրոնիկ ցավից ազատվելու համար կարող են օգնել թանկարժեք քարերը: Կա նաև այսպիսի մեթոդ՝ լիթոթերապիա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kbmk.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ